211652_close_icon

Գրիզմանը ճանաչվեց Եվրո-2016-ի լավագույն խաղացող

views-count2500 դիտում article-date 18:05 11-07-2016
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց Եվրո-2016-ի լավագույն խաղացող: 25-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական թիմին հասցրեց մինչև եզրափակիչ` մրցաշարում դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Գրիզմանը ստացել էր «Ոսկե խաղակոշիկը»` որպես Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու: Նշենք, որ Գրիզմանին Եվրոյի լավագույն խաղացող է ճանաչել 13 փորձագետներից կազմված հանձնաժողովը, որի կազմում էին Ալեքս Ֆերգյուսոնը, Դևիդ Մոյեսը, Սավո Միլոշևիչը, Գարեթ Սաութգեյթը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:

Նմանատիպ նյութեր