211652_close_icon
views-count3159 դիտում article-date 20:42 04-01-2016

Ֆուտբոլիստների վարկածով Բունդեսլիգայի 1-ին խաղաշրջանի լավագույն խաղացող ճանաչվեց Դուգլաս Կոստան

Գերմանական Kicker ամսագիրը ավանդական քվեարկություն է անցկացրել ֆուտբոլիստների շրջանում` ընտրելով Գերմանիայի Բունդեսլիգայի 1-ին խաղաշրջանի լավագույն խաղացողն ու լավագույն մարզչին: 1-ին խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան: 244 ֆուտբոլիստներից նրա օգտին է քվեարկել 30,3%-ը: 2-րդը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն է` 23%: Լավագույն եռյակը եզրափակել է «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը: 1-ին խաղաշրջանում Բունդեսլիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել Անդրե Շուբերտը («Բորուսիա», Մյոնխենգլադբախ): Իսկ ահա ամսագրի կայքի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում լավագույն խաղացող է ճանաչվել Օբամեյանգը` 31,43%: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 4-րդն է` 11,19%:

Նմանատիպ նյութեր