211652_close_icon
views-count3264 դիտում article-date 13:02 11-07-2016

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին հայն է և 40-րդ ազգի ներկայացուցիչը

Հենրիխ Մխիթարյանը՝ առաջին հայը և 40-րդ ազգության ներկայացուցիչն է «Յունայթեդում» «Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հրապարակել է ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերված է ակումբի պատմության մեջ հանդես եկած բոլոր ազգությունների ֆուտբոլիստների քանակը: «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային ձեռքբերումներից երկուսը ավելացրեցին ակումբում ազգությունների ներկայացուցիչների այդ պատկառելի ցուցակը: Կոտ Դ՛Իվուարի պաշտպան Էրիկ Բեյլին և հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիվը հասցրեցին 40-ի: MUTV-ին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ ազդեցություն ունի իր տեղափոխությունը Հայաստանում: «Բոլորը սպասում էին այս տեղափոխության ավարտին: Ես երջանիկ եմ, որ բոլորը կարող են հպարտանալ ինձանով: Դա պատիվ է ինձ համար լինել առաջին հայ ֆուտբոլիստը Պրեմյեր լիգայում և ես կաշխատեմ արդարացնել սպասելիքները»: Ինչպես պատկերված է ինֆոգրաֆիկայում, 38 ազգության ֆուտբոլիստ հանդես է եկել ակումբում, ամենավերջին ներկայացուցիչը այս ցուցակում Գերմանիան էր, ի դեմս Բաստիան Շվայնշտայգերի, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Անգլիա 521 Շոտլանդիա 155 Ուելս 44 Իռլանդիա 32 Հյուս. Իռլանդիա 27 Ֆրանսիա 12 Հոլանդիա 11 Արգենտինա 6 Բրազիլիա 6 Իսպանիա 6 Դանիա 5 Իտալիա 5 Նորվեգիա 5 Բելգիա 4 ԱՄՆ 4 Պորտուգալիա 3 Շվեդիա 3 Սերբիա 2 Ուրուգվայ 2 Անգոլա 1 Հայաստան**1 Ավստրալիա 1 Բուլղարիա 1 Կամերուն 1 Չինաստան 1 Կոլումբիա 1 Չեխիա 1 Էկվադոր 1 Գերմանիա 1 Կոտ Դ՛Իվուար*1 Ճապոնիա 1 Մեկսիկա 1 Լեհաստան 1 Սենեգալ 1 ՀԱՀ 1 Հարավ. Կորեա 1 Շվեյցարիա 1 Տրինիդադ և Տոբագո 1 Ուկրաինա 1 Հարավսլավիա 1
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր