Յուրգեն Կլոպ. Ես վաղուց գիտեի, որ Մխիթարյանը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես աշխատել եմ Մխիթարյանի հետ, իսկ երբ աշխատում եք խաղացողների հետ, ապա լավ եք իմանում նրա հնարավորությունները: Նման դեպքերում ցանկանում են այլ ֆուտբոլիստների մասին ինչ որ բան իմանալ:
Ես վաղուց գիտեի, որ նա ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես այդ տեղափոխության դեմ ոչինչ չունեի: Նման դեպքերում դուք իմանում եք խաղացողի բոլոր ուժեղ և թույլ կողմերը:
Մենք կարող էինք շատ ֆուտբոլիստների ձեռք բերել: Սակայն առաջին հերթին մենք պետք է լավ պատկերացնենք, թե հատկապես ինչ է մեզ անհրաժեշտ», ասել է Կլոպը: