Հենրիխ Մխիթարյանը մարզվում է «Մանչեսթեր Յունայթեդում». տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր նոր ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:
Հայ ֆուտբոլիստը արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում թիմի հետ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մուորինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` «Ուիգանի» հետ: Դա ընկերական հանդիպում է: