Ռեալը» Պոգբայի համար պայքարում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Մադրիդի «Ռեալը» հրաժարվեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտադրությունից, քանի որ վերջինիս համար իտալական ակումբը չափազանց մեծ գումար է պահանջում:
Ֆրանսիայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու միակ հավակնորդը մնաց «Մանչեսթեր Յունայթեդը»: Բոլոր հավելավճարներով գործարքի արժեքը գնահատվում է 120-125 մլն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային 5-ամյա պայմանագիր կաառաջարկի` շաբաթական 250 հազ. ֆունտ աշխատավարձով: