Անգլիա. «Լիվերպուլը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին». տեսանյութ
Անգլիայի Պրեմյեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թեպետ ամբողջ խաղի ընթացքում Յուրգեն Կլոպի սաները մեծ առավելություն ունեին, սակայն գերազանց հանդիպում անցկացրեց մանկունյանցիների դարպասապահ Դավիդ Դե Խեան, իսկ 78-րդ րոպեին Ուեյն Ռունին շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Այս հաղթանակից հետո մանկունյանցիները 37 միավորով բարձրացան 5-րդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1
Ուեյն Ռունի, 78