«Ռոսատոմը» Բոլիվիայում միջուկային կենտրոն կկառուցի
«Ռոսատոմը» Բոլիվիայի կառավարության հետ ստորագրել է երեք համաձայնագիր էլ-Ալտոյում միջուկային կենտրոն կառուցելու մասին։ Այս մասին հայտնում է RNS-ին։
Առաջին համաձայնությունը վերաբերում է կենտրոնի զարգացմանը, որը ենթադրում է կադրերի վերապատրաստում, միջուկային տեխնոլոգիայի սարքավորումների ձեռքբերում եվ ինֆորմացիայի տարածում նմանատիպ սարքավորումներ օգտագործելու մասին։
Էներգետիկայի նախարարության նախագահ Բոլիվիի Լուիս Ալբերտո Սանչեսը նշել է, որ ծրագիրը կրում է բացարձակապես խաղաղ բնույթ։
«Սա գիտահետազոտական կենտրոն է, որը կօգտակործվի խաղաղ նպատակով բժշկության զարգացման, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների համար»,- հայտարարել է նա։