211652_close_icon
views-count373 դիտում article-date 18:30 06-07-2026

«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան, «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ստացվում է ատոմային էներգիայից, սակայն պահանջարկն աճում է, ինչը կարող է հանգեցնել հզորությունների պակասի առաջիկա տասնամյակներում։

Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին։ Ապրիլի 1-ից այն հինգ ամսով դադարեցվել է պլանային վերանորոգման համար՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։

Նմանատիպ նյութեր