211652_close_icon

«Ես նման արձագանք չեմ լսել՝ անկախ նրանից, թե Մյունխենում ինչ է քննարկվել»․ Արմեն Գևորգյանը հարցրեց՝ Եվրոպական հանձնաժողովից արձագանք կա՞ ՀՀ-ի մասով. aravot.am

views-count1270 դիտում article-date 20:00 03-03-2025
«Երկու շաբաթ է անցել առաջին ընթերցումից հետո։ Կուզեի իմանալ՝ այս նախաձեռնությունն ի՞նչ արձագանք է ստացել, կա՞ արդյոք որևէ ֆորմալ արտահայտված ցանկություն ՀՀ-ի հետ այս օրենքի ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ որևէ գործընթաց»,- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն արձագանքեց․ «Ոչ միայն այս երկու շաբաթվա ընթացքում, այլև հանձնաժողովի առաջին նիստից մինչև ԱԺ լսումներ ընկած ժամանակահատվածում ունենք արձագանքներ ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացված են եղել դրամաշնորհների համար և մերժված են եղել, իրենց նախաձեռնությամբ առաջարկ է եղել նորից ներկայացնելու այդ ծրագրերը և օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանացնել»։ Արմեն Գևորգյանը կրկնեց՝ հարցը հստակ ձևակերպեցի՝ արդյոք եվրոպական պաշտոնական կառույցից՝ ԵՀ-ի կողմից եղե՞լ է արձագանք այս նախաձեռնությունից հետո և որևէ մեկը հայտնե՞լ է պատրաստակամություն օրենքն ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ բանակցություններ․

«Այն, որ տարբեր կառույցներից տարբեր պատգամավորներ տարբեր հակասական արձագանքներ են տվել, ես դրա մասին տեղյակ եմ, բայց ես ուզում եմ իմանալ՝ օրենքի առաջին ընթերցումից հետո այն կառույցից, որը պատասխանատվություն է կրում բանակցություններ նախաձեռնելու, վարելու ընթացքն ապահովելու համար, որևէ արձագանք կա՞ այս փաստաթղթի ընդունելուց հետո գործընթաց նախաձեռնելու ու սկսելու համար։ Ես ինչքան հասկացա՝ նման արձագանք չկա։ Ես նման արձագանք չեմ լսել՝ անկախ նրանից, թե Մյունխենում ինչ է քննարկվել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր