Հուլիսի 4-ին՝ Անդորրա լա Վելլայի «Էստադիո Կոմունալ» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» թիմի և Երևանի «Ալաշկերտի» միջև: 28-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը բացեց հանդիպման հաշիվը՝ 0:1: 63-րդ րոպեին Իլդեֆոնս Լիման հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի բելառուսական ԲԱՏԵ-ի հետ:
«Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով՝
55. Արսեն Բեգլարյան 2.Դմիտրի Խովբոշա 3. Անդրանիկ Ոսկանյան 5. Դանիել Ստոյկովիչ 6. Արարատ Առաքելյան 7. Միհրան Մանասյան (20.Արթուր Եդիգարյան` 69) 8. Գագիկ Դաղբաշյան 9. Արտակ Դաշյան (19. Վահագն Մինասյան` 89) 10. Խորեն Վերանյան (ա) 15. Ուրոշ Նենադովիչ (14. Լեսթեր Պելտիեր` 76) 17. Արտակ Եդիգարյան
Պահեստայինների նստարանին մնացին՝ 1. Գևորգ Կասպարով, 4. Մլադեն Ժելկովիչ 11. Զավեն Բադոյան 13. Միլան Յաբլան
Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան
[b]Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
[/b]
«Սանտա Կոլոմա» (Անդորրա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)
Իլդեֆոնս Լիմա Սոլա, 63 - Ուրոշ Նենադովիչ, 28