Իսլանդիան ողջունում է իր հերոս ֆուտբոլիստներին. տեսանյութ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեծ շուքով են դիմավորել Ֆրանսիայից վերադարձած ազգային հավաքականի խաղացողներին:
Տասնյակ հազարավոր իսլանդացիներ մայրաքաղաքի հրապարակում ողջունել են իրենց հերոս ֆուտբոլիստներին, որոնք Եվրո-2016-ում իրենց խաղով հիացրին ամբողջ աշխարհին:
Հիշեցնենք, որ ընդամենը 330 հազ. բնակչություն ունեցող Իսլանդիայի հավաքականը առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով, հասավ մինչև քառորդ եզրափակիչ` այդ ճանապարհին հաղթելով Անգլիայի և Ավստրիայի հավաքականներին: