Եվրո-2016. Իսլանդիան Պորտուգալիայի հետ խաղում սենսացիայի հեղինակ դարձավ. տեսանյութ
Եվրո-2016-ի 1-ին տուրում կայացավ մրցաշարի առաջին խոշոր սենսացիան. Իսլանդիայի համեստ հավաքականը իսկական ճակատամարտ տվեց մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Պորտուգալիայի հավաքականին և ոչ-ոքի` 1:1 խաղաց:
Շատերն էին վստահ, որ Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ Պորտուգալիան հեշտությամբ կհաղթի առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող իսլանդական թիմին:
Պորտուգալացիները 31-րդ րոպեին Գոմեշ-Նանի կոմբինացիայից հետո բացեցին խաղի հաշիվը: 2-րդ խաղակեսի սկզբում իսլանդացիները անսպասելիորեն հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Բյարնարսոնը:
Դրանից հետո թեպետ պորտուգալացիները խաղային և տարածքային մեծ առավելություն ունեին, սակայն իսլանդացիները գրագետ պաշտպանվում էին և այդպես էլ թույլ չտվեցին ահեղ մրցակցին գոլ խփել: 1:1 և Իսլանդիան շարունակում է վերջին երկու տարվա իր սենսացիոն մրցելույթների շարքը:
Եվրո-2016, խմբային փուլ, 1-ին տուր
Պորտուգալիա-Իսլանդիա` 1:1
Նանի, 31 – Բյարնարսոն, 51