211652_close_icon
views-count8265 դիտում article-date 13:43 10-10-2017

Իսլանդիան պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթելով Կոսովոյին, Իսլանդիայի հավաքականը առաջին անգամ իր պատմության մեջ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեց: Իսլանդացիները խմբում 22 միավոր վաստակելով, առաջին տեղը գրավեցին: Այդպիսով, Իսլանդիան ռեկորդ սահմանեց՝ դառնալով բնակչության թվով ամենափոքր երկիրը (330 հազար բնակչություն), որը երբևիցե դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Տրինիդադ և Տոբագոյին, որի բնակչությունը կազմում է 1,3 մլն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր