Իրանի հոգևոր առաջնորդը նոր գեներալներ է նշանակել
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի հրամանագրով Խաթամ Անբիա կենտրոնական ռազմաբազայի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Ռաշիդ Գոլյամալին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Խաթամ Անբիա ռազմաբազան ձևավորվել է 1980-ական թվականներին՝ դեռևս իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ է նշանակվել բրիգադիր-գեներալ Աբդուլրահիմ Մուսավին, ԶՈՒ գլխավոր շտաբի կոորդինացնող ղեկավար է նշանակվել բրիգադիր-գեներալ Ալի Աբդոլլախանին: