Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պաղեստինցիներին շարունակել Իսրայելի դեմ պայքարը
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենին կոչ է արել պաղեստինյան ժողովրդին շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գոտին:
«Այդ դաժան ռեժիմին հաղթելու միակ եղանակը պայքարը շարունակելն է և ռազմական գոտին մինչև Հորդանան գետի արևմտյան ափը ընդլայնելը»,-հայտարարել է Ալի Խամենին:
Ավելի վաղ Իրանի իշխանություները կոչ էին արել օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակչությանը, ովքեր մեծապես տուժեցին իսրայելական օդուժի ռմբակոծություններից: Լարվածության հետ կապված ամերիկյան, գերմանական, ֆրանսիական մի շարք խոշորագույն ավիաընկերություններ ժամանակավորապես դադֆարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ: