Իրանի հոգևոր առաջնորդը 1256 դատապարտյալի ներում է շնորհել
Իրանում նշվող Կուրբան Բայրամ և Ղադըր Խում տոների կապակցությամբ այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին համաներում է հայտարարել:
Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, Խամենեիին համաներման խնդրանքով դիմել է Իրանի արդարադատության նախարար Սադիղ Ամոլի Լարիջանին և նրան հանձնել նամակ, որում խնդրվում է ներում շնորհել 1256 դատապարտյալների: Իրանի հոգևոր առաջնորդը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: