Իրանի հոգևոր առաջնորդը իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել իսլամական աշխարհին զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանների Իդ ալ-Ֆիթր տոնին՝ Խամենին Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողություններն անվանել է ցեղասպանություն և պատմական աղետ:
Վերջին 3 շաբաթների ընթացքում Իսրայելի կողմից իրականացրած «Չփլուզվող ժայռ» ռազմական օպերացիայի ժամանակ զոհվել է 1100-ից ավելի պաղեստինցի խաղաղ բնակիչ: 6,500-ից ավելին մարմնական վնասվածքներ է ստացել:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ միայն երեկ՝ հուլիսի 28-ին, Գազայում ռազմական գործողությունների հետևանքով 53 պաղեստինցի բնակիչ է զոհվել, իսրայելական կողմը տվել է 50 զոհ: