211652_close_icon
views-count9709 դիտում article-date 11:06 05-07-2016

Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Մանչեսթեր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Մանչեսթեր` Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ բուժզննում անցնելու նպատակով: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը արդեն հայտարարել է 27-ամյա Մխիթարյանի տեղափոխության մասին: Տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն, Մխիթարյանի աշխատավարձը անգլիական ակումբում կկազմի 12,5 մլն եվրո: Իսկ պայմանագիրը, որը նախատեսվում է կնքել արդեն այսօր կամ վաղը, կգործի 4 տարով:

Նմանատիպ նյութեր