211652_close_icon
views-count8284 դիտում article-date 15:59 02-07-2016

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանական ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ բուռն քննարկումներից հետո որոշել է տեղի տալ Մխիթարյանի ցանկությանը՝ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ակումբը Մխիթարյանին Պրեմիեր Լիգայում մաղթում է ամենամեծ հաջողություններ», նշված է գերմանական ակումբի հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի տրանսֆեր համար մանկունյանցիները «Բորուսիային» կվճարեն մոտ 40 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր