4024 դիտում
11:54 21-12-2016
Հակառակորդը գնդացիրներից, «УТЕС» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 1000 կրակոց է արձակել. ԼՂՀ ՊԲ
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
6480 դիտում
09:39 11-07-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը կրակել է ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից
6331 դիտում
11:13 07-02-2017
Ադրբեջանի զինուժն այս գիշեր ինտենսիվորեն կրակել է «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
874 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)