Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ նահանջելու և մտադիր չեմ հանձնվել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր վիճակին:
«Դա ճիշտ է, որ ես խաղային ժամանակ քիչ եմ ստանում: Բայց չեմ պատրաստվում հանձնվել:
Ես շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի դառնամ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Եվ ոչ մի բան ինձ չի խանգարի իրականացնել երազանքս:
Ես չեմ նահանջելու: Իմ նպատակներին հասնելու համար ուժ կգտնեմ», ասել է Մխիթարյանը: