ԱՄՆ-ում ինքնաթիռները բախվելուց հետո բարեհաջող վայրէջք են կատարել
Ամերիկյան ռազմանական երկու ինքնաթիռ Հյուսիսային Կարոլինա նահանգի շրջանում օդում բախվել են միմյանց, բայց կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել:
Հայտնի է, որ արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռներից С-130H-ը պատկանում է ԱՄՆ օդային ուժերին, մյուսը՝ C-27J-ը ցամաքային ուժերին:
Թե ինչու դիսպետչերները չեն նկատել ինքնաթիռների իրար մոտենալը , այդ մասին տեղեկություն չի հաղորդվում: