Յուրգեն Կլոպ. Մխիթարյանի և մյուս առաջատարների կորուստը «Բորուսիան» կհաղթահարի
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի կասկածում իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հաջող մրցելույթներում, չնայած վերջինս մի քանի առանցքային խաղացող է կորցրել:
«Այս տրանսֆերային պատուհանում «Բորուսիան» ձեռք բերեց Եվրոպայի գրեթե բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներին: Ես ընդհանրապես չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար, որ նրա առաջատարները` Գյուդողանը, Հումելսը և Մխիթարյանը հեռացել են:
Երբ ես եկա «Բորուսիա», իրավիճակը մոտավորապես նույնն էր: Եթե ինչ որ մեկը կարող է հաղթահարել երեք առանցքային խաղացողներին կորուստը, ապա դա «Բորուսիան» է և նրա մարզիչ Տուխելը», ասել է Կլոպը: