Յուրգեն Կլոպ. Մխիթարյանի խաղը նոր մակարդակի է բարձրացել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ վերջին հանդիպումներում նրա ցուցադրած խաղի համար, տեղեկացնում է [url=www.c.de/news/fussball/bundesliga/startseite/627077/artikel_klopp-lobt-mkhitaryans-neue-qualitaet.html]Kicker[/url]-ը:
«Մխիթարյանի իրացրած անկյունայինները դարձել են չափազանց հաջող: Նա բարձրացել է նոր խաղամակարդակի», նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ վերջին երկու խաղերում Մխիթարյանի իրացրած անկյունային փոխանցումներից հետո դորտմունդցիները գրավել են [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51737]«Հոֆենհայմի»[/url] (1:1) և [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52375/]«Հերտայի»[/url] (2:0) դարպասները: