Մխիթարյանի հետ երկար զրույց եմ ունեցել. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում «Ռեալ»-ի հետ կայացած խաղից հետո երկար զրույց է ունեցել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում հայ խաղացողը դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն կորցրեց և դրանից հետո հայտնվեց քննադատության ալիքի տակ: Գերմանացի մասնագետը աջակցել է Մխիթարյանին:
« Ես երկար զրույց եմ ունեցել Մխիթարյանի հետ: Մեր խոսակցության սկզբում նա չէր ժպտում, սակայն զրույցի ավարտից հետո նա կրկին ժպտաց»,-ասել է Կլոպը: