211652_close_icon
views-count3972 դիտում article-date 19:44 02-07-2016

Իսլանդիայի նախագահը հրաժարվել է Ֆրանսիայի հետ խաղին VIP օթյակում լինել

Իսլանդիայի նորընտիր նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը հայտարարել է, որ Եվրո-2016-ում Ֆրանսիայի հետ ¼ եզրափակիչ խաղին հետևելու է Իսլանդիայի հավաքականի երկրպագուների տրիբունայում: «Իմ ինչի՞ս է պետք է նստել VIP օթյակում` շամպայնը ձեռքիս, երբ դա ես կարող եմ անել աշխարհի ցանկացած կետում: Ոչ, ես երկրպագուների հետ լինելու եմ տրիբունայում և հագնելու եմ Իսլանդիայի հավաքականի իմ մարզաշապիկը: Հարգանք տածելով Ֆրանսիային, նրան չպետք է մեզ թերագնահատեն», ասել է Յոուհանեսոնը: Գվյուդնի Յոուհանեսոնը 48-ամյա պատմաբան և թարգմանիչ է, որը նախագահական ընտրություններում հաղթել է հունիսի վերջերին: Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին:

Նմանատիպ նյութեր