Ես չեմ մերժում «Բարսելոնային», բայց չեմ պատրաստվում փողկապով նստել նախագահական օթյակում․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ապագայում չի ուզում դառնալ «Բարսելոնայի» նախագահ, հայտնում է Diario Sport-ը։
«Բարսելոնան» յուրահատուկ ակումբ է, քանի որ այնտեղ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Ակումբում աշխատող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած իրադարձության։ Դրա շնորհիվ էլ այն աշխարհի ամենամեծ և ամենայուրահատուկ ակումբն է։
Ես չեմ մերժում «Բարսելոնային», բայց չեմ պատրաստվում փողկապով նստել նախագահական օթյակում։ Ինձ այդ պաշտոնում ու դերում չեմ տեսնում»,- ասել է 54-ամյա մասնագետը։
Գվարդիոլան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1990-2001 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ 2008-12թթ. մարզել է հարազատ ակումբը։