«Բավարիան» «Ռեալի» հետ խաղին ընդառաջ վերջին 23 տարում ամենաերիտասարդ կազմն է դուրս բերել Բունդեսլիգայի խաղին
Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բավարիան» արդեն չեմպիոնի կարգավիճակով 4:1 հաշվով հաղթեց «Այնտրախտին»:
Մյունխենցիների մեկնարկային կազմում դուրս էին եկել մինչև 20 տարեկան չորս ֆուտբոլիստ. Լուկաս Մայը (18 տարեկան), կիսապաշտպաններ Մերիտան Շաբանին (19) և Նիկլաս (20), ինչպես նաև հարձակվող Ֆրանկ Էվինան (17):
Այդպիսով, «Բավարիայի» այս կազմի միջին տարիքը կազմել է 24 տարի և 36 օր: Դա Գերմանիայի առաջնությունում ակումբի ռեկորդ է վերջին 23 տարվա ընթացքում:
1995թ. ապրիլին «Բավարիան» «Այնտրախտի» հետ խաղում ավելի երիտասարդ կազմ էր հանել. 24 տարի և 17 օր:
Բացի այդ, ակումբի պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում միանգամից երեք նորեկ է խաղադաշտ մտել: