Ողբերգություն Անդրեա Պիրլոյի ընտանիքում. լուսանկար
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել
Ֆուտբոլիստի հորեղբոր 2-ամյա երեխան Բրեշիայում խեղդվել է լողավազանում:
Նշվում է, որ Ալբերտո և Սիմոնա Պիրլոների տանը խնջույքի ժամանակ ծնողները մի պահ աչքաթող են արել երեխային:
Տղային գտել են ջրի մեջ, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել փոքրիկ Պիետրոյի կյանքը: