Պիրլոյի հրաշալի գոլը վճռեց «Ֆիորենտինա» - «Յուվենտուս» դիմակայության ելքը. տեսանյութ
Թուրինի «Յուվենտուս»-ը Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչում է: Անտոնիո Կոնտեի սաները 1/8 եզրափակիչ պատասխան խաղում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարան «Ֆիորենտինա»-ի նկատմամբ: Դիմակայության ելքը վճռեց Անդրեա Պիրլոն, ով տուգանային հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր 1:1 հաշվով:
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»` 0:1
Գոլ` Պիրլո 71'