Մահացել է ֆրանսիացի հայտնի պոետ և թարգմանիչ Իվ Բոնֆուան
93 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի պոետ և թարգմանիչ Իվ Բոնֆուան, հայտնում է Le Figaro-ն:
Բոնֆուան գրել է 100-ից ավելի գրքեր, որոնք թարգնավել են 30 լեզուներով: Նա նաև հայտնի է եղել որպես Ուիլյամ Շեքսպիրի պիեսների՝ անգլերենից ֆրանսերեն թարգմանիչ: Մեծ ճանաչում է ձեռք բերել 1953 թվականին լույս տեսած «Դուվայի շարժման ու անշարժության մասին» բանաստեղծությունների գրքի շնորհիվ:
Բացի այդ, մի շարք միջազգային պարգևների է արժանացել, բազմաթիվ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար, գրականության ասպարեզում: