Պոետ Եվգենի Եվտուշենկոն սրտի վիրահատություն է տարել
Խորհրդային և ռուս պոետ Եվգենի Եվտուշենկոն սրտի վիրահատություն է տարել:
Այս մասին հայտնում է «Интерфакc» լրատվական գործակալությունը:
Մոսկվայի Մանդրիկայի անվան ռազմական հոսպիտալի բժշկական անձնակազմը նշել է, որ Ե. Եվտուշենկոն սրտի հետ լուրջ խնդիրներ ուներ: Նա լուրջ վիրահատություն է տարել, ինչի արդյունքում տեղադրվել է կարդիոստիմուլյատոր:
Ե. Եվտուշենկոյի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: