211652_close_icon
views-count15480 դիտում article-date 11:18 14-11-2014

Ո՞վ է ԱԺ պոետ պատգամավորը, որ սկսել է գրել սիգարետի տուփի, անձեռոցիկների վրա և ի՞նչ բանաստեղծություններ է գրում իր պատգամավոր ընկերների մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին իր կոլեգաները ճանաչում են՝ որպես պոետի, ով ստեղծագործում է դեռ վաղ տարիքից ու հաճախ սիրում ասմունքել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը զրուցեց ԱԺ պատգամավորի հետ՝ պարզելու, թե պոեզիան ինչ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Վերջինս սիրով խոսեց իր ստեղծագործական կյանքի մասին եւ պատմեց, որ գրում է դեռ դպրոցական տարիներից: «Մանկությունից պոեզիայի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել: Ինչ խոսք, նաեւ լավ եմ սովորել: Բայց պոեզիան եղել եւ մնում է իմ տարերքը: Իսկ 7-8-րդ դասարաններում ծնվեց իմ առաջին փոքրիկ բանաստեղծությունը»,- ասաց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե որն է եղել նրա առաջին բանաստեղծությունը, արձագանքեց. «Դժվար է կոնկրետ առաջինը մտապահել, որովհետեւ այդ տարիքում թափթփված էի: Դրանց մի մասը սկսեցի գրել անձեռոցիկի վրա, մի մասը՝ սիգարետի տուփի, և սիրածս աղջիկներին էի նվիրում: Հետո՝ հայրենիք, մայր: Հետագայում հրատարակվեց իմ փոքրիկ ժողովածուն «Դեպի Ջավախք», որը նվիրել եմ հորս հիշատակին: Իսկ վերջին բանաստեղծությունս նվիրել եմ այն հայրենակիցներիս, ովքեր չեն ապրում Ջավախքում եւ նրանց հետ եմ կանչում: Վերնագրել եմ «Արի՛ տուն»: Հիմա մի տուն էլ կարտասանեմ. Առնական լեռնաշխարհի զավակնե՛ր: Վերադարձե՛ք Աբուլ լեռան ստորոտ: Քաջ Թաթուլի կտրիճներն եք անվեհեր»: Մեկ այլ հարցին, թե քաղաքական բանաստեղծություններ կամ քաղաքական գործիչների մասով ստեղծագործում է, թե ոչ, պատասխանեց. «Վերջինը գրել եմ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի մասին: Իմ գործընկեր Թեւան Պողոսյանին ասում եմ՝ Տառապած ազգիս հույսի օթեւան, Արցախի լապտեր Պողոսյան Թեւան»:

Նմանատիպ նյութեր