211652_close_icon
views-count2817 դիտում article-date 14:52 02-07-2016

Արթիկում շարունակվում է ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգը

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը: ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն մնացորդային քլորի և մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքւոմ շեղումներ չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում հակասանիտարական վիճակ է և կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում երեխաների շրջանում խմելու ջրի գործոնով պայմանավորված հոսպիտալացման դեպքեր այսօրվա տվյալներով չի գրանցվել: Նշենք, որ Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում բացատրական աշխատանք: Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Օգնենք արթիկցիներին՝ վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/02/89443/]հայտնել [/url]էր, որ քաղաքում ահավոր հոտ է, իսկ նեխած ջրի հոտը գալիս է տան նկուղներից ու քարերի տակից, որոնք լցված են քաղաքի բնակիչների բակերում:

Նմանատիպ նյութեր