Ուկրաինան գազ կստանա Ռուսաստանից` 1000 խմ-ի դիմաց վճարելով 167 դոլար. Ա. Միլլեր
Այս տարվա 3-րդ եռամսյակում Ուկրաինան գազ կստանա Ռուսաստանից՝ վճարելով 1000 խմ-ի դիմաց 167 դոլար և 57 սենթ: Այդ մասին հայտարարել է Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է mignews-ը:
Ուղիղ հեռարձակմամբ մամուլի ասուլիսը նա տվել է Rossiq24 հեռուստաալիքով: 2-րդ եռամսյակում Ուկրաինան ռուսական գազի դիմաց վճարել էր 177 դոլար:
Ուկրաինայի համար պայմանագրային գազի գինը Գազպրոմը համարում է շահավետ, քանի որ գինը ցածր է եվրոպականից:
Միլլերը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքին մատակարարած գազի դիմաց պարտքի չափը հասել է 718,5 մլն դոլարի: