Ուկրաինան կարող է գազ գնել Ռուսաստանից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը չի բացառել, որ իր երկիրը կարող է «Գազպրոմ»-ից գազ գնել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ ուկրաինական կառավարությունը «քաղաքական որոշում է կայացնելու», եթե «Գազպրոմ»-ը «ճիշտ առաջարկ անի»:
Առաջիկայում Կիևում ակնկալում են, որ Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կհատկացնի, որով մտադիր է ռուսական գազ գնել:
Այդուհանդերձ, Գրոյսմանը նշել է, որ Ուկրաինան ամեն դեպքում հույս ունի, որ գործը չի հասնի ռուսական գազի գնմանը: