211652_close_icon
views-count70701 դիտում article-date 11:23 25-10-2023

Ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր․ նրանց աշխատանքը տվեց իր արդյունքը, հայտնաբերվել են դատավորի եղբոր տունը թալանողներն ու գողացված ապրանքների մի մասը, նրանք կասկածվում են ԱԱԾ գեներալի և հայտնի գործարարի տները թալանելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պողոսյանի), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի (վարչության պետ Ռուբեն Դավթյանի), Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների (բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի (վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի) հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ, հայտնաբերվել են հոկտեմբերի 15-ին Կոտայքի մարզում «Նազարյանշին» ՍՊԸ-ի տնօրենի տանից գողություն կատարողները։

Քննիչներն ու ոստիկանները, կարելի է ասել, օրեր շարունակ հրաժարվել են տուն մեկնելուց և 24 ժամ շարունակ կատարել են հսկայածավալ ճիշտ ու գրագետ աշխատանք՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, որի շնորհիվ էլ ոչ միայն հայտնաբերվել են գողերը, այլ նաև գողոնի մեծ մասը։

Գ․Շամշյանի տեղեկություններով, կասկածյալներն են Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Հ․-ն, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Կ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամանակավորապես Կոտայքի մարզում բնակվող, 34-ամյա Մայիս Գ․-ն։ Նշված անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ քննիչ Գ․Դալլաքյանի որոշմամբ, ձերբակալվել են։

Գ․Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք կասկածվում են մի քանի անձանց տներից նույնպես գողություններ կատարելու մեջ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության գեներալներից մեկի և հայտնի ռեստորանային համալիրներից մեկի սեփականատիրոջ տներից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանն ու բաժնի պետի ծայառության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, և օրվա պատաասխանտու հերթապահ քննիչի գլխավորւթյամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել էին, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր