«Մի հեռացիր, Լեո». Արգենտինան համոզում է Մեսիին. ֆոտոշարք
Լիոնել Մեսիի` Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշումը ցնցել է ամբողջ Արգենտինան, որը սակայն, չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել:
Արգենտինայով մեկ այս օրերին ընթանում է «No Te Vayas Lio» ակցիան, որը, միգուցե Մեսիին համոզի փոխել իր որոշումը:
Բոլորը մասնակցում են այդ ակցիային: Այդ թվում` երկրի նախագահը, 1986թ. աշխարհի չեմպիոն դարձած Արգենտինայի հավաքականի խաղացողները, բնականաբար` Դիեգո Մարադոնան: «No Te Vayas Lio» գրությունը այս օրերին կարելի է տեսնել ամեն քայլափոխի:
Ուշագրավ է, որ #NoTeVayasLio հեշթեգը թվիթերի առաջատարն է և առաջին օրերին 6,8 մլն հաղորդագրություն է հավաքել: