211652_close_icon

«Հեռացիր, օլիգարխ», «Գողերին՝ բանտ». Մոլդովայում պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը

views-count1679 դիտում article-date 23:54 29-11-2015
Քիշնևում հակակառավարական ցույցերի ժամանակ մի քանի հարյուր ցուցարարներ ներխուժել են Մոլդովայի ներքին գործերի նախարարության շենք: Շենքը շրջապատած ոստիկաններին հաջողվել է զսպել բողոքողներին ու թույլ չտալ գրավել այն: Ցուցարարները պահանջում են Ներքին գործերի նախարար Օլեգ Բալանի հրաժարականը: «Ցուցարարները սուլել են ու նախարար Բալանի հասցեին հայհոյանքներ տեղացել, ավելին, հրաժարվել են հանդիպել նրան», -ՏԱՍՍ-ին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության աշխատակիցը: Ցույցի ժամանակ բողոքողները բացականչել են՝ «Հեռացիր, օլիգարխ», «Կորչիր մաֆիա», «Գողերին՝ բանտ»:

Նմանատիպ նյութեր