Գարեթ Բեյլ. Անհավատալի է, որ Եվրո-2016-ում վերջին բրիտանական թիմն ենք մնացել
Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը անդրադարձել է Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչում Բելգիայի հետ խաղին:
«Անհավատալի է, որ մենք Եվրո-2016-ում վերջին բրիտանական թիմն ենք մնացել:
Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ հաղթանակը տհաճ էր և սազական չէր մեզ, բայց այն ցույց տվեց մեր բնավորությունն ու ոգին:
Բելգիայի նկատմամբ որակավորման փուլում տարած հաղթանակից հետո մենք վստահություն ձեռք բերեցինք մեր ուժերի նկատմամբ և ավելի բարձր խաղամակարդակի անցանց», ասել է Բեյլը:
Նշենք, որ Ուելս-Բելգիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: