Գարեթ Բեյլ. Ռոնալդուի հեռանալուց հետո մենք հիմա ավելի թիմային ենք խաղում
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է «Ռեալում» առկա մթնոլորտի մասին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուս»:
«Իհարկե, իրավիճակը թիմում մի փոքր փոխվել է այնպիսի մեծ ֆուտբոլիստի հեռանալուց հետո, ինչպիսին Ռոնալդուն է:
Մթնոլորտը դարձել է մի փոքր ավելի անկաշկանդ: Այժմ մենք ավելի շատ ենք խաղում որպես թիմ, որպես միասնական մեխանիզմ, քան՝ մի խաղացողի համար», ասել է Բեյլը: