Ուրախ ենք, որ կարողացանք երեք միավոր տանել Անդորրայից. Գարեթ Բեյլ
Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Անդրորրայի հավաքականի նկատմամաբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ Ուելսը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ, իսկ Գարեթ Բեյլը դարձավ իր թիմի խփած գոլերից մեկի հեղինակը:
«Ուրախ ենք, որ կարողացանք երեք միավոր տանել Անդորրայից: Թիմը շատ լավ աշխատեց: Անդորրայի հետ բավականին բարդ հանդիպում ստացվեց, քանի որ խաղը ընթացավ անբարենպաստ պայմաններում»,-ասել է Բեյլը: