211652_close_icon

Հայաստանի Մ-21 հավաքականհը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

views-count5919 դիտում article-date 00:02 14-06-2017
Հունիսի 13-ին Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումը Ջիբրալթարի և Հայաստանի Մ-21 հավաքականների միջև: 9-րդ րոպեին Նարեկ Պետրոսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ 74-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը կրկնապատկեց հաշիվը` 0:2: 85-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ձևակերպեց վերջնահաշիվը՝ 0:3: Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականհը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի Մ-21 2019 թ. առաջնության ընտրական փուլում: 9՝ Նարեկ Պետրոսյան՝ 0:1 74՝ Ալիկ Առաքելյան՝ 0:2 85՝ Պետրոս Ավետիսյան՝ 0:3 Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1.Հենրի Ավագյան 3․ Արթուր Քարտաշյան 5․ Հակոբ Հակոբյան (6․ Վահագն Հայրապետյան՝ 87) 7․ Պետրոս Ավետիսյան (ա) 9․ Նարեկ Ասլանյան (14. Էմիլ Եղիազարյան՝ 70) 10․ Էրիկ Վարդանյան 11․ Հայկ Գալստյան (19․ Դավիթ Մարտիրոսյան` 77) 18․ Ալիկ Առաքելյան 21․ Հայկ Սարգսյան 22․ Ռոբերտ Հակոբյան 23․ Նարեկ Պետրոսյան

Նմանատիպ նյութեր