9811 դիտում
17:00 28-06-2016
Փողոցում միզելու փորձը ավարտվել է մեծ ծեծկռտուքով
Ավետիս Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Սամվել Ստեփանյանի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում Արուշան Ալթունյանին պատկանող տան հարակից տարածքում միզելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում հետևի կողմից մոտեցել և հարվածել է Արուշան Ալթունյանի գլխին և նրան գցել գետնին։
Վերջինս Ս. Ստեփանյանին քաշել և գցել է գետնին ու սկսել են քաշքշել միմյանց հագուստներից։ Այդ ընթացքում Ավետիս Մուրադյանը երկու անգամ ոտքով հարվածել է Ա. Ալթունյանի դեմքին, այնուհետև պտտվելով վերջինիս շուրջը` ինտենսիվ կերպով ոտքերով մոտ 10 անգամ հարվածել է նրա երկու կողմերի կողերի շրջաններին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Այսինքն, Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
7288 դիտում
21:10 02-06-2015
Ոստիկանությունը Ռոնալդուին «բռնացրել» է փողոցում միզելու պահին. տեսանյութ
204097 դիտում
21:53 19-11-2019
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով
Այս բաժնից
841 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
646 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու