Ոստիկանությունը Ռոնալդուին «բռնացրել» է փողոցում միզելու պահին. տեսանյութ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆրանսիական Սան-Տրոպե քաղաքում հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Իրավապահները նկատել են, թե ինչպես է Ռոնալդուն իր բնական կարիքները հոգում կայանած ավտոմեքենայի կողքին:
Միջադեպը ավարտվել է բանավոր զգուշացումով: Ոստիկանները համաշխարհային ֆուտբոլի աստղին բացատրել են, որ հասարակական վայրում միզելը անթույլատրելի է և խնդրել են հեռանալ «դեպքի» վայրից, ինչն էլ Ռոնալդուն արել է:
Նշենք, որ Ռոնալդուն ընկերների հետ է եղել: Նրանք միասին գիշերային ակումբում են ժամանակ անցկացնելիս են եղել: