211652_close_icon

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է

views-count2414 դիտում article-date 16:13 24-06-2016
«Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի Պապը ուղևորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կայացավ Պոնտիֆիկոսի ողջույնի արարողությունը, իսկ Պապը ողջույնի խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Սրբազան Քահանայապետը Մայր Աթոռում համբուրեց սուրբ խաչն ու ավետարանը: Այնուհետև հոգևոր երգչախմբի մասնակցությամբ անցկացվեց Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորեցին երեխաները՝ Վատիկանի և Հայաստանի դրոշներով, նաև Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու սպասավորները: Մայր Տաճարում են բազմաթիվ հավատացյալներ, ովքեր ցանկանում են տեսնել Հռոմի պապին՝ ստանալ նրա օրհնությունը: Հիշեցնենք, որ վաղը` հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա կայցելի Գյումրի և Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում, որտեղ տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Նմանատիպ նյութեր