Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նեապոլի քրեական հեղինակություններին կոչ է արել ապաշխարել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր Նեապոլ այցի շրջանակներում քննադատել է քաղաքական կոռուպցիան և կոչ է արել հանցագործ կարտելների անդամներին ապաշխարել:
Պապը այցելել է իտալական այդ քաղաքի աղքատ թաղամասեր, որոնք հայտնի են որպես նեապոլիտանական մաֆիայի՝ Կամորայի «հենարան»: Ըստ նրա՝ նեապոլիտանական մայրերի արցունքները պետք է ազդեն հանցագործների վրա, որպեսզի նրանք իրենց նվիրեն սիրուն և արդարությանը: Նա նաև կոչ է արել բնակիչներին պայքարել քրեական խմբավորումների դեմ, որոնց թիրախ են դարձնում թույլ և աղքատ երիտասարդներին:
Նշենք, որ անցած տարվա ամռանը Հռոմի պապը հայտնել էր, որ հանցավոր խմբերի անդամները պետք է վտարվեն եկեղեցուց: