Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հրապարակավ խոսել է իր մահվան ժամկետից: Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, հայրապետը կանխազգում է, որ մահանալու է մի քանի անց:
5 օր Հարավային Կորեայում անցկացնելուց հետո Վատիկան վերադառնալիս օդանավում Պապին իր հեղինակության մասին հարց են տվել լրագրողները, ինչին նա պատասխանել է. «Ես այն ընդունում եմ որպես Աստծո ժողովրդի մեծահոգություն: Փորձում եմ մտածել իմ գործած մեղքերի, սխալների մասին, որպեսզի հպարտությունը չպատի ինձ, քանի որ գիտեմ, որ դա երկար չի տևելու: 2-3 տարի, և ես կգնամ Երկնային Հոր մոտ»,-ասել է 77-ամյա Ֆրանցիսկոս պապը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ կարող է հրաժեշտ տալ Վեհափառի իր պաշտոնից, եթե զգա, որ այլևս չի կարողանում կատարել իր պարտականությունները: