Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի հանդիպի Տիբեթի hոգևոր առաջնորդ Դալայ-Լամայի հետ
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-Լաման Հռոմում իր այցի շրջանակներում ցանկություն է հայտնել հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Վատիկանի ներկայացուցիչը հայտնել է, որ պապը մեծ հարգանքով է վերաբերվում տիբեթյան բուդդիստներին, սակայն խնդրանքը մերժվել է ակնհայտ պատճառներով:
Ինչպես նշում են վերլուծաբանները, Վատիկանը ջանք չի գործադրում Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ հարաբերությունները լավացնելու համար:
Չինաստանի իշխանությունները մեղադրում են Դալայ-Լամային անջատողականության մեջ և հավանություն չեն տալիս նրա ՝ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ հանդիպումներին: